Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում «Լիվորնո»-ն այսօր մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Կալյարի»-ի նկատմամբ:
Այս մրցավեճի հաշիվը 44-րդ րոպեին բացել է հյուրերի ֆուտբոլիստ Ռամոս Բորգես Էմերսոնը: Նա դարձել է շատ տպավորիչ գոլի հեղինակ` մրցակցի դարպասը գրավելով մոտ 40 մետր տարածությունից կատարած հարվածով:








































