ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է 2018 թվականի այս օրը արված ուղիղ եթերը և գրել, որ ուղիղ մեկ տարի առաջվա կեղծողներն այսօր ԵՊՀ են պաշտպանում:
«Ուղիղ մեկ տարի առաջ ճիշտ այս օրը ԵՊՀ-ում տեղի էին ունենում կեղծիքներ, ու ակադեմիական ազատությունների և բուհական ինքնավարության նորօրյա ռահվիրաները սուսուփուս, բերանները ջուր առած հետևում էին այդ կեղծիքին։ Ախր, ամեն ինչ արձանագրված է, մի՛ խոսեք, ինչ խոսում եք, օգտագործվում է ձեր դեմ»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10156168807403501/









































