Չինաստանում ֆերմերը այծերի հետ նիստ է անցկացրել, որի ընթացքում «քննարկել է շահույթի ստացման ռազմավարությունը»։ Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը։
Լու ազգանունով ֆերմերը այծերին փորձել է բացատրել, որ անհրաժեշտ է մեծացնել սերունդների քանակը։ Միջոցառման համար տղամարդը սեղանը դուրս է բերել փողոց, կարմիր սփռոց փռել վրան և օգտագործել բարձրախոս։ Բակում նրան շրջապատել են տասնյակ մեծ և փոքր այծեր։
Իր խոսքը նա սկսել է պահանջով, որ կենտրոնանան։ Նա մեղադրել է այծերից մեկին այն բանի համար, որ նա չափից շատ զուգընկերուհիներ ունի և երիտասարդ այծերին նախազգուշացրել է նման վարքից հեռու մնալ։ Միջոցառումը նկարահանել է ֆերմերի դուստրը։
Ավելի ուշ Լուն խոստովանել է, որ նիստը կազմակերպել է զվարճանքի համար, քանի որ ցանկացել է դրական էներգիա մտցնել այլ մարդկանց կյանքում։









































