Thursday, 02 07 2026
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը

Ապագայում ԵՄ-ում Ռուսաստանն է ներկայացնելու Հայաստանի բոլոր հեռանկարները

«Ինձ թվում է՝ առայժմ Հայաստանին որևէ կոնկրետ բան առաջարկված չէ, շատ ընդհանուր գծերով են ներկայացված կետերը՝ կապված Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների հետ: Ուղղակի Հայաստանը չէր կարող չնշվել, երբ առաջարկվում է փաստաթուղթ Արևելյան գործընկերության հետ, բայց ես առայժմ այնտեղ կոնկրետ հեռանկարներ չեն տեսնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ 13 երկրները մշակել են Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված պետությունների հետ համագործակցության շարունակականությանն ուղղված գործողությունների ծրագիր: Այն Հայաստանում ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը: Փաստաթուղթը բաղկացած է կետերից, որոնք հաստատվել են 2014թ. փետրվարի 6-ին և քննարկվել փետրվարի 10-ին՝ Եվրոպական միության խորհրդի նիստում: «Եվրոպական փաթեթն» առայժմ պաշտոնապես հրապարակված չէ:

Այդուհանդերձ՝ Բորիս Նավասարդյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ի՞նչ տպավորություն է ստացել փաստաթղթի աշխատանքային տարբերակին ծանոթանալուց հետո: Նախորդ փաստաթղթում անվտանգության բաղադրիչի վերաբերյալ որևէ կետ չկար, իսկ այս մեկում արդեն այս մասին որոշակի դրույթներ կան՝ սա ինչի՞ մասին է վկայում հարցին ի պատասխան՝ Նավասարդյանն ասաց. «Դժվարանում եմ ասել, թե դա ինչ կարող է նշանակել, բայց քանի որ բարեփոխումների իրականացման, ինտեգրացիայի ուղղությամբ հարաբերությունների զարգացման հեռանկարները շատ մշուշոտ են և անորոշ, չի բացառվում, որ Եվրամիությունը մեր տարածաշրջանում մեծ ուշադրություն դարձնի ղարաբաղյան խնդրին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե կոնկրետ Հայաստանը հնարավորություն կունենա՞ Ռուսաստանի հետ սկսել հանգամանալից և անկեղծ երկխոսություն Եվրոպային ինտեգրվելու հարցերի շուրջ, ինչպես նշված է փաստաթղթի կետերից մեկում, և արդյոք Հայաստանին թույլ կտրվի՞ Մաքսային միությունից զատ՝ որևէ այլ բանակցություն վարել:

«Քանի որ Ռուսաստանը, Մաքսային միությունում որպես առաջատար երկիր, ամեն դեպքում բանակցում է Եվրամիության հետ, և քանի որ արդեն հայտարարվել է, որ Հայաստանի անունից Մաքսային միությունն է բանակցություններ վարում Եվրամիության հետ, հետագայում երբ ձևավորվի Եվրասիական տնտեսական միությունը, Եվրամիության հետ հարաբերություններում քաղաքական հարցերով մեզ դարձյալ կներկայացնի Ռուսաստանը: Սա նշանակում է, որ հենց Ռուսաստանն է ներկայացնելու Հայաստանի բոլոր հեռանկարները: Իսկ Հայաստանը պետք է արդեն Ռուսաստանի հետ երկխոսի, ինչպես և նշված է փաստաթղթում»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում