Thursday, 25 04 2024
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին

Գյուղնախարարը կադրային ջարդ է սկսել. աշխատանքից հեռացվել են 10-ից ավելի մասնագետներ

Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը մեկ շաբաթից ավելի է, ինչ գյուղնախարարությունում կադրային ջարդ է սկսել և մոտ 10-ից ավելի բանիմաց աշխատակիցների ազատել է զբաղեցրած պաշտոնից, որոնց թվում են վարչության պետեր, ինստիտուտի, հիմնադրամի և ՊՈԱԿ-ի տնօրեններ:

Հարկ է նկատել, որ այս ոլորտում կադրային ջարդն սկսվել էր դեռ 1.5 ամիս առաջ, երբ գյուղնախարարությունում Սերգո Կարապետյանը համատարած գրաքննություն մտցրեց. առանց նրա համաձայնության ոչ մի մասնագետ իրավունք չուներ նախարարությունից թիվ հրապարակել կամ զրուցել լրագրողների հետ:

Իսկ վերջին մեկ շաբաթում գյուղնախարարը աշխատանքից ազատել է ՀՀ գյուղերի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենին: Նշենք, որ հիմնադրամի նպատակը՝ հանրապետության առավել անապահով, ինչպես նաև բնության պատճառած վնասների հետևանքով ծանր իրավիճակում հայտնված տնտեսություններին օժանդակություն տրամադրելն է: Այստեղ տնօրենի և նախարարի ընդհարման պատճառը հենց օժանդակությունն է եղել: Տնօրենն իսկապես ցանկացել է աջակցել գյուղացիներին, սակայն նախարարը փորձել է այս ամենին քարոզչական բնույթ տալ: Աշխատանքից հեռացրել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանին, Անտառի մոնիտորինգի տնօրենին, Երկրագործության ինստիտուտի տնօրենին, գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետին և մի շարք այլ աշխատակիցների: Ի դեպ, մի քանիսին անձամբ Սերգո Կարապետյանը չի հանել, պարզապես այնպիսի իրավիճակ է ստեղծել նախարարությունում, որ տարաձայնություններն անպակաս են եղել, և մասնագետները ստիպված են եղել ինքնակամ լքել 10-14 տարի զբաղեցրած իրենց պաշտոնները, չնայած ոլորտի հանդեպ սրտացավ վերաբերմունք ունենալուն:

Կադրային ջարդը, սակայն, այսքանով չի սահմանափակվում: Սերգո Կարապետյանի թիրախում են ևս մի քանի բանիմաց տնօրեններ և վարչության պետեր, որոնց չի համարձակվում դեռևս հանել զուտ այն պատճառով, որ ամբողջ Հայաստանի մասշտաբով նրանց փոխարինող մասնագետներ, եթե խոշորացույցով էլ փնտրի, չի գտնի: Հարկ է նկատել, որ աշխատանքից հեռացված գյուղնախարարության ոլորտի մասնագետները 12 տարուց ավելի է, ինչ աշխատում են նախարարությունում: Ճիշտ է, այս տարիների ընթացքում գյուղնախարարությունը մի կուսակցությունից անցել է մյուսի ձեռքը, բայց նրանք ոչ կուսակցական են դարձել, ոչ էլ նրանց աշխատանքից ազատել են: Նախարարները նրանց, այսպես ասած, հանդուրժել են զուտ այն պատճառով, որ այդ անկուսակցական մարդիկ իսկապես ոլորտի մասնագետներ են և 10 մատի պես գիտեն ոլորտը: Այլ բան է, որ վերջին տարիներին այնպիսի նախարարների հետ են առնչվել, որոնք ոլորտը զարգացնելու հարցում նրանց խորհուրդներին ականջալուր չեն եղել: Հետևաբար՝ մի քանիսը տեսնելով, որ Սերգո Կարապետյանը լսելու ունակությունից զուրկ է՝ ինքնակամ լքել են ոլորտը: Հեռացված աշխատակիցների խոսքերով, այդ հարցում նախարարի կուսակցական պատկանելությունն ընդհանրապես դերակատարում չունի, քանի որ նրա նախորդը՝ Գերասիմ Ալավերդյանը, ևս ՕԵԿ-ական էր, սակայն նա թեև ոլորտից չէր հասկանում, բայց որոշ առումով մասնագետներին լսում էր: Իսկ Սերգո Կարապետյանը ո՛չ հասկանում է, ո՛չ էլ լսում: Նրանց փոխանցմամբ, նա չի հասկանում, որ գյուղացին մնում է գյուղացի, և գյուղացուն ոչ թե պետք է խոստումներ տալ, այլ օգնել: Նա գյուղնախարարությունը ոտքի հանելու ներուժ չունի, ինչը տարվա վերջում կապացուցվի, քանի որ այս ամենը ընդամենը քարոզչական բնույթ է կրում: Ավելին՝ Սերգո Կարապետյանի հետ աշխատանքը մասնագետներին ցույց է տվել, որ նա մասնագիտական փորձ էլ չունի ոլորտը ոտքի հանելու համար:

«Դավիթ Լոքյանի կամ Արամայիս Գրիգորյանի նման մարդ պետք է լինի, որ ոլորտը ոտքի հանի: Նա, որ լոլիկ է մթերում, դա չի նշանակում, որ եթե պոմիդորից հասկանում է, ապա կարող է մի ամբողջ գյուղնախարարության ոլորտ ոտքի հանել: Նախկին նախարարն ասում էր՝ 17 տարի գյուղում եմ ապրել, բայց դա չի նշանակում, որ կարող են այդկերպ գյուղը ոտքի հանել: Դա շատ բարդ է: Եթե այդպես լիներ, ապա գյուղացիները ամբողջ կյանքները տանջվում են և այսօր մի հալի հասած կլինեին»,- մեզ հետ զրույցում նշեցին ոլորտից հեռացված մասնագետները, որոնք թեև անկեղծացան, սակայն չցանկացան ներկայանալ:

Ի դեպ, հեռացված աշխատակիցների պաշտոններում Սերգո Կարապետյանը նշանակել է իր մարդկանց: Հնազանդ և ստրկամիտ աշխատակիցների մի մասն էլ այնպիսի խուճապահար վիճակում է հայտնվել, որ ինքնակամ առաջարկում են անդամագրվել ՕԵԿ-ին, որ իրենց աշխատանքը չկորցնեն: Հեռացված աշխատակիցները, թեև չեն ցանկանում աղմուկ բարձրացնել, բայց միաժամանակ նշում են, որ իրենց ափսոսը գալիս է այդ ոլորտը, քանի որ իրականում այն անկում է ապրում, սակայն Սերժ Սարգսյանի խոսքը գետնով չտալու համար տարվա վերջում իրականությունից հեռու թվեր են նկարվելու:

Հ.Գ. Քանի որ տեղեկությունը ստացել էինք ուշ երեկոյան, մեզ չհաջողվեց ստանալ գյուղնախարարության պաշտոնական պարզաբանումը, սակայն առաջիկայում այս թեման կշարունակենք զարգացնել, քանի որ ոլորտում շատ բացեր կան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում