Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայանալիք հանդիպման նախօրեին Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր կարծիքն է հայտնել «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի մասին:
Հիշեցնենք` Ա Սերիայի 24-րդ տուրի` «Բոլոնիա»-ի դեմ խաղի 86-րդ րոպեին Բալտելին դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին:
«Կարծում եմ, որ Բալոտելին ֆուտբոլիստ է, ով կարող է փոխել խաղի ընթացքը և ելքը»,- ասել է Սիմեոնեն:
Հավելենք, որ «Միլան»-ի և «Ատլետիկո»-ի առաջին խաղը կկայանա «Սան-Սիրո» մարզադաշտում` փետրվարի 19-ին:






































