Բեյոնսեն համացանցում է տեղադրել Drunk in Love երգի 38 վայրկյան տևողությամբ ռեմիքսի թիզերը: Բեյոնսեի հիթի նոր տարբերակի վրա աշխատել է նաև Քանյե Ուեսթը: Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:
Տեսահոլովակում 32-ամյա երգչուհին խիզախ հեծյալի կերպարով է՝ սպիտակ բլուզով և կովբոյական գլխարկով: Ժապավենները հաջորդում են մեկը մյուսին՝ ցուցադրելով մերթ Բեյոնսեին, մերթ ձիերի երամակը:
Երգի ամբողջական տարբերակը տևում է 6 րոպե 3 վայրկյան: Բացի այդ, վերջում միանում է երգչուհու ամուսինը՝ Ջեյ Զին, և ռեփ կարդում:









































