Monday, 06 07 2026
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը

Եթե Սերժ Սարգսյանը սխալ էր, իր առաջարկած Սահմանադրությունն էլ է սխալ․ արտախորհրդարանական ուժերը պահանջում են հանրաքվե անել

Արտախորհրդարանական թվով տասը ուժեր պատրաստվում են համաժողովրդական հարթակ ստեղծել՝ միավորվելով «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ: Այս ուժերը համարում են, որ հեղափոխության արդյունքում պետք է փոխվի նաև Սահմանադրությունը, բայց, ի տարբերություն Հայ ազգային կոնգրեսի, առաջարկում են փոխել միայն կոնկրետ կառավարման ձևը, այլ Սահմանադրության մեջ առկա այլ դրույթներ ևս։

Արտախորհրդարանական ուժերի այս քննարկումներին մասնակցում է նաև Պարույր Հայրիկյանի ղեկավարած ԱԻՄ-ը։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ի սկզբանե իր ղեկավարած ուժը և ևս երկու այլ կուսակցություն են նման պատրաստակամություն դրսևորել և այժմ էլ ողջունում է, որ արտախորհրդարանական այլ ուժեր հարցն իրենց ուշադրության կենտրոնում են պահում։ «Մենք սա արդեն նախաձեռնել էինք, եթե անկեղծ ասեմ՝ լավ է, որ մնացածն էլ ակտիվացան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական մեկ այլ ուժի՝ ՀԱԿ-ի առաջարկությանը կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու շուրջ, Հայրիկյանն ասաց. «Այն, ինչ որ իրենք առաջարկում են՝ հանրաքվե անել, մենք առաջարկում էինք անել անցած տարվա մայիսին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Եթե Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը սխալ է, նշանակում է իր առաջարկած Սահմանադրությունն էլ է սխալ, և պետք է վերադառնալ հին Սահմանադրությանը։ Բայց իրենք այդ գիտակցությունը չունեին, այդ «դուխը գլխների» վրա էր գրած, բայց սրտերում այդ դուխը չկար, Աստված իրենց հետ»։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Ես ողջունում եմ, որ ՀԱԿ-ը գիտակցում է Սահմանադրության կարևորությունը, բայց ցավում եմ, որ ժամանակին Լևոնի գիտակցած և 1998 թվականի մեր անձնական հանդիպման ժամանակ ինձ ասած՝ ի նպաստ նրա, որ նախագահն ու վարչապետը համատեղվեն… այդ դրույթն ինքը մոռացել է և նորից վերադարձել ոչ կատարյալ պետական համակարգին։ Կիսանախագահականը աշխարհում մի քանի երկիր ունի և ախմախ մի բան է, հակասում է մարդու իրավունքների կատարյալ իրացմանը, դա մասնակի վերադարձ է դեպի միապետական համակարգերը։ Ավելի մեծ ընդհանրություն ունի սահմանադրական միապետության, քան նախագահական հանրապետության հետ։ Այնպես որ, կիսանախագահական անունն արդեն իրենն ասում է, որ ինչ-որ բան այն չէ։ Դա Դը Գոլի ախմախությունն է, նրան շատ եմ հարգում՝ որպես ազգային ազատագրական պայքարի գործիչ, բայց որպես պետականագետ՝ նրա ելակետը ոչ թե մարդու իրավունքներն էին, այլ իր նկատառումները»։

Հայրիկյանն ընդգծեց՝ իրենց առաջարկը բացարձակ ժողովրդավարության համակարգն է, որն ակամա հանգեցնում է նախագահականի մոդելին նման մի համակարգի։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներ է անցկացրել ԱԻՄ-ի հետ, իսկ նոր նախաձեռնության հետ առաջիկայում կունենան հանդիպում միասնական քայլեր իրականացնելու շուրջ. «Մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք ուզում ենք քննարկման դնել ԱԻՄ-ի առաջարկած նախագիծը, դա շատ վաղուց է արված։ Եթե կլինեն նոր առաջարկություններ՝ մենք կքննարկենք»։

Արամ Սարգսյանը չցանկացավ մեկնաբանել ՀԱԿ-ի առաջարկը, միևնույն ժամանակ ընդգծելով. «Մենք 1991 թվականից կողմնակից ենք եղել խորհրդարանական կառավարման համակարգին, բայց ընթացքում փոփոխություններ եղան։ Բայց մեր մոտեցումը հետևյալն է՝ եթե ժողովրդի բացարձակ մեծամասնությունը համաձայնի այս կամ այն նախագծին, մենք կհամաձայնեք նրանց հետ»։

«Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է կուսակցության համագումարին։ Կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ, ի թիվս այլ հարցերի, համագումարի ընթացքում կքննարկվի սահմանադրական փոփոխությունների հարցը. «Դուք գիտեք, որ մենք «ո՛չ» ենք ասել այս Սահմանադրությանը և, բնականաբար, սահմանադրական փոփոխությունների հարցը միշտ մեր օրակարգում է։ Մարտի 31-ին կլինի մեր համագումարը, բոլոր առաջարկների մասին կտեղեկացնենք հաջորդիվ, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների, Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում