Փետրվարի 18-ին Միացյալ Նահանգներում նշվեց Նախագահների տոնը` նվիրված Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրվան: Հանրահայտ քաղաքական գործիչների վարկանիշները կազմելու փոխարեն՝ YouGov պորտալը պարզել է, թե ֆիլմերում ամերիկյան որ առաջնորդի կերպարն է առավել տարածված, գրում է kommersant.ru-ն:
Այդ նպատակով հարցվողներին խնդրել են ընտրել սիրված երեք կինոնկար, որոնցում առկա են ԱՄՆ նախագահի կերպարները: Ամերիկացիների մոտ մեկ քառորդը (23%) նշել է Ջեյմս Մարշալին, որին 1997 թ. մարմնավորել է Հարիսոն Ֆորդը՝ «Նախագահի ինքնաթիռը» ֆիլմում: Երկրորդ տեղում է Մորգան Ֆրիմանը, որը մարմնավորել է նախագահ Թոմ Բեքին (19%) «Բախում անսահմանությանը» ֆիլմում: Բիլ Փուլմանը, որը «Անկախության օրը» ֆանտաստիկ ֆիլմում խաղացել է նախագահ Թոմաս Ուիթմորի դերում (18%), եզրափակում է առաջին եռյակը:
Հետաքրքիր է, որ առաջին հինգ ֆիլմերը թողարկվել են 1995-1998 թվականներին: Հաջորդում է «Վիշապի թևը» (1996-2006, 12%), «Հաջորդը» (2016 թ., 11%), «Քարտերի տուն» (2013-2018, 8%) և «Փոխնախագահ» (2012 թ., 8%) ֆիլմերը:









































