Նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է ԱՄՆ հոկեյի հավաքականին Սոչիի Օլիմպիադայում Ռուսաստանի թիմի դեմ պայքարում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին գրված է Սպիտակ տան Twitter-ի էջում:
«Շնորհավորանքներ Թի Ջեյ Օշիին և ԱՄՆ տղամարդկանց հոկեյի հավաքականին մեծ հաղթանակի կապակցությամբ: Երբեք մի դադարեք հավատալ հրաշքներին»,- գրել է ԱՄՆ առաջնորդը:





































