Saturday, 04 07 2026
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են

Լավ բան են մտածում, բայց լավ գործ չեն անում. Մուշեղ Սաղաթելյանը՝ ազատամարտիկների նախաձեռնության մասին

Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը նախաձեռնել է արդեն այս ամսին երկրում իրականացնել հեղափոխություն: Նրանց են միացել նաև «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը և մի շարք այլ ազատամարտիկներ: Նրանց խոսքերով՝ հեղափոխություն մեկ օրվա ընթացքում կկատարվի, երբ ողջ հայ ժողովուրդը կանգնի Ազատության հրապարակում:

Կան նաև նրանց տեսակետը չկիսող ազատամարտիկներ, որոնք իշխանափոխության պահանջ չեն ներկայացնում, օրինակ՝ Երկրապահ կամավորականների միությունը: Ավելին՝ այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին, շատերն այդ միության կազմից դուրս եկան, շատերն էլ, դեմ լինելով իշխանություններին և մասնավորապես՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, որոշակի վերապահումներով են վերաբերվում ազատամարտիկների նախաձեռնությանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանն ասաց, որ չի լսել, թե ազատամարտիկները հեղափոխություն են նախաձեռնել, տեղյակ է միայն, որ հավաքվել են «իրար գլուխ» և գործունեություն են ծավալում, գիտի, որ համախմբվել են. «Առանձին մի թև է, որքան առանձին-առանձին ազատամարտիկների հասարակական կազմակերպություններ կան, մեկը ծնվում է, մյուսը՝ պառակտվում: Լավ բան են մտածում, բայց լավ գործ չեն անում»:

Մեր հարցադրմանը՝ ինչո՞ւ է կարծում, որ լավ գործ չեն անում, Մուշեղ Սաղաթելյանն արձագանքեց. «Մեկը մտածում է, հետո արտահայտվում՝ խոսում, հետո դրանից ելնելով՝ գործ անում: Հիմա էլ գալիս արտահայտվում են, բայց ոչ ոք չի պատկերացնում, թե ինչպես պետք է անել: Հիմա բոլորը ասում են, որ պետք է հեղափոխություն անեն, բայց դա ժողովուրդն է անում, ոչ թե հասարակական կազմակերպություններն ու կուսակցությունները:

Ժողովուրդն է ոտքի կանգնում ու արտահայտվում, որ իր ուզած, իր ապրած երկրում լիարժեք չի կարողանում ապրել, և պայքարում է: Թե չէ՝ այսպես խումբ-խումբ միավորումներ կազմելով չի լինի, ոմանք ասում են՝ եկեք այսպես անենք, մյուսները՝ այնպես, ու վերջում չի ստացվում»:

Մեր այն դիտարկմանը, թե գուցե հանրությունը հիասթափվելէ քաղաքական ուժերից, և ազատամարտիկներն էլ կարծում են, որ եթե նրանք ի վիճակի չեն երկրում իրավիճակ փոխել, իրենք են նախաձեռնություններով հանդես գալիս, Մ. Սաղաթելյանն արձագանքեց. «Եթե նրանք չեն կարողանում, մենք որտեղի՞ց կարողանանք, եթե նրանք մեզ հետ չեն: Չորս ընդդիմադիր կուսակցություններ մեկ ամիս է՝ չեն կարողանում որոշել՝ իրենք միասի՞ն են, միասին պայքարելո՞ւ են տվյալ խնդրի դեմ, թե՞ ոչ՝ իշխանափոխություն, պաշտոնանկություն և այլն: Քանի դեռ միասին չեն, ժամանակը կանցնի, ու այսպես միայն նախաձեռնություններով հանդես կգան»:

Սաղաթելյանն ավելացրեց, որ այսօր պայքարի դուրս ելած ազատամարտիկները բոլորն էլ իր կողմից սիրված են, իրեն հարազատ մարդիկ են, բոլորի հետ էլ շատ ջերմ հարաբերություններ ունի. «Ես չեմ կարղ ասել, թե նրանց հետ չեմ, հարցն այստեղ անելիքն է. նրանք մարդիկ են, որոնց հարգում եմ: Նրանք այս երկրի պաշտպանության համար կանգնած տղաներն են, բայց թե ինչպես պետք է անեն՝ հայտնի չէ, միայն նրանց միավորվելով չէ»:

Ի պատասխան հարցի՝ այդ դեպքում ո՞վ պետք է իրենց միավորի, որպեսզի ցանկալի արդյունք գրանցվի, մեր զրուցակիցն ասաց. «Բոլորը՝ ես, դու, մնացածը, չասենք՝ ես այս կուսակցությունից եմ կամ այն կազմակերպությունից»:

Նա ավելացրեց, որ հավատը կորցրած մարդը մահացած մարդն է. «Այո՛, հավատ կա, շատ մեծ հավատով ենք լցված, բայց ես ժամանակի առումով չեմ կարող ասել՝ երբ կլինի և ինչպես: Ինչքան շատ առողջ մարդիկ կանգնեն, այնքան լավ. բոլոր բոլորին նկատի ունեմ»,- եզրափակեց Մուշեղ Սաղաթելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում