Մահացել է հայտնի դերասան Քլարք Գեյբլի թոռը՝ 30-ամյա Քլարք Գեյբլ Երրորդը։ Նրան մահացած են հայտնաբերել Տեխաս նահանգում գտնվող տանը, հաղորդում է Fox News-ը։
Դերասանի ընտանիքի անդամների խոսքով՝ Գեյբլ Երրորդին, որը հետևել է պապի ուղուն և դարձել դերասան, մոդել ոը հեռուստաաստղ, ուրբաթ անկողնում մահացած է գտել նրա հարսնացուն:
Դերասանի մահվան պատճառը հայտնի չէ։







































