Բելառուսը Վենեսուելայի համար պաշտպանական ծրագիր է մշակել։ Լատինաամերիկյան երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսը ռազմական հարցերով Մինսկի հետ է խորհրդակցել։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է Interfax-ը։
«Նրանք ՀՀՊ տարբեր համակարգեր, ինքնաթիռներ և այլ բաներ են ձեռք բերել, իսկ ռազմական դպրոցներ չկան։ Մենք նրանց համար համակարգ են ստեղծել և դրանում ներդրել այն զինատեսակը, որը գնել են, իսկ այն, ինչ չկար, պետք էր ձեռք բերել։ Ամեն ինչ դասակարգել ենք նրանց համար»,-ասել է Լուկաշենկոն։
Նա նաև հավելել է, որ Չավեսը Բելառուսի ղեկավարությանը խնդրել է օգնել բանակի վերակազմավորման հարցում։
Մինսկը չի մերժել և երկիր է ուղարկել գիտնականների ու ռազմական մասնագետների խումբ, որը զբաղվել է ազգային պաշտպանության ծրագրի մշակմամբ։
Լուկաշենկոն ընդգծել է, որ տնտեսական ոլորտում Վենեսուելայի ղեկավարությունը մի շարք սխալներ է թույլ տվել։










































