ԱՄՆ-ը Սիրիայից զորքերի դուրսբերման մասին տեղեկատվությունից հետո մտադիր է այնտեղ մինչև 400 զինվորական թողնել, հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով երկրի վարչակազմի աղբյուրը:
Աղբյուրի համաձայն, ԱՄՆ զինված ուժերը կմնան Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում` խաղաղապահ առաքելության շրջանակում: Մեկ այլ հատված կտեղակայվի Իրաքի և Հորդանանի հետ սահմանի մոտ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ իշխանությունները որոշել են 200 զինվորներից բաղկացած «ոչ մեծ խաղաղապահ ուժեր» թողնել Սիրիայում, երկրից ԱՄՆ բանակի դուրսբերումից հետո: