Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ո՞վ է ասում, որ լարված են. Մարտուն Գրիգորյանը՝ Բալասանյանի հետ իր հարաբերությունների մասին

ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի համար ԲՀԿ-ի քաղաքական կողմնորոշումը լիարժեք պարզ է, և նա ԲՀԿ համագումարին որևէ չհստակեցված հարց չուներ. «Ես չեմ հասկանում, թե ինչը մեզ համար մինչ օրս պարզ չէր, որ այս համագումարին պետք է հստակեցվեր: Մենք այլընտրանքային ուժ ենք, որի մասին մշտապես ասվել է, և մենք մշտապես ցույց ենք տվել, թե ինչ է նշանակում այլընտրանք և ինչպես պետք է աշխատի այլընտրանքային քաղաքական ուժը»:

Հարցին,թե այլընտրանք նշանակո՞ւմ է քննադատել կառավարությանը, բայց ոչ Սերժ Սարգսյանին՝ ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Երկրում ինչ հարցեր, ինչ խնդիրներ որ կան, մենք բարձրաձայնում ենք այդ խնդիրների մասին, խոսում ենք այդ խնդիրների մասին, իսկ մնացածը՝ թե այդ խնդիրներն ում են վերաբերում, ում չեն վերաբերում, այդ հարցերով դիմեք Նաիրա Զոհրաբյանին»:

Իսկ այն հարցին, թե ինքը պահանջո՞ւմ է կառավության հրաժարականը, ԲՀԿ-ական պատգամավորը ևս խուսափողական պատասխան տվեց. «Ճիշտն ասած՝ այդ մասին էս նիստի ժամանակ ինչ-որ քննարկում չի եղել: Երբ որ կուսակցության որոշումը հստակ եղավ՝ մենք, բնականաբար, արդեն այդ հարցի պատասխանը կտանք: Էս պահի դրությամբ ոչ մի ինֆորմացիա չկա»: 

Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաև Գյումրիում տեղի ունեցող վերջին դեպքերից, մասնավորապես՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա նախկին քաղաքապետի որդու իրականացրած հարձակումից: Գրիգորյանին հարցրեցինք, թե ինչպես է գնահատում այդ արարքը, և ինչու իրենք որևէ ձևով չեն աջակցում իրենց կուսակից քաղաքապետին: «Ոչ մի բան էլ չի եղել, ինչ է եղե՞լ որ Գյումրիում: Ամեն ինչ հանգիստ է, խաղաղ: Ինչ է եղե՞լ որ:

– Վարդան Ղուկասյանի որդին հարձակվել է քաղաքապետի տան վրա, կրակոցներ են հնչել: Ինչպե՞ս եք վերաբերում նմանատիպ երևույթներին, և որպես տարածքից ընտրված պատգամավոր՝ չե՞ք փորձել հասկանալ կատարվածի պատճառը:

-Ես չեմ ուզում այդ մասին խոսել:

– Հիմա ինչպե՞ս են ձեր հարաբերությունները Սամվել Բալասանյանի հետ:

– Շատ լավ: Մենք, երբ որ պետք է լինում, աշխատանքային կամ անձնական հանդիպումներ ենք ունենում, մենք իրար հանդիպում ենք և քննարկում ենք ցանկացած հարց:

– Այսինքն այլևս լարված չե՞ն քաղաքապետի հետ ձեր հարաբերությունները:

– Ո՞վ է ասում, որ լարված են: Չկա նման բան: Եթե քաղաքապետ դառնալու հետ կապված եք ասում, ժամանակին ես այդ հարցերի պատասխանը բոլորը տվել եմ: Հիմա մեր հարաբերությունները շատ լավ են: Որպես քաղաքապետ և որպես պատգամավոր՝ մենք պատրաստ ենք մեկս մյուսին լրացնել: Եթե խնդիրներ կան ԱԺ-ում քաղաքի խնդիրները բարձրացնելու համար, ես, որպես պատգամավոր, պատրաստ եմ դա անել: Քաղաքապետն էլ, բնականաբար, պատրաստ է լսել պատգամավորի ներկայացրած խնդիրները և իր ուժերի ներածին չափով լուծումներ տալ:

– Իսկ Ղուկասյաններ հետ հիմա ինչպե՞ս են հարաբերությունները:

– Ղուկասյաններին չեմ ուզում անդրադառնալ ընդհանրապես: 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում