Քենդիս Սվեյնփոլը հանդիսատեսի դատին է ներկայացրել Naeciso Rodriguez ապրանքանիշի հետ համագործակցության նոր արդյունքը` Candice աքսեսուարը: Խոսքը կանանց համար մեծ պայուսակի մասին է, որը սուպերմոդելը երեկ ներկայացրել է Լոնդոնում, գրում է Spletnik.ru-ն:
Candice պայուսակները ներկայացված են երկու գունային լուծումներով` մարմնագույն-վարդագույն և սև: Դրանք կվաճառվեն Harrods առևտրի կենտրոններում, որոնցից մեկում էլ տեղի է ունեցել շնորհանդեսը: Իսկ Սուրբ Վալենտինի օրը գնորդներին անակնկալ է մատուցվել` պայուսակը գնելիս նվեր են ստացել Naeciso Rodriguez օծանելիքը:
Շնորհանդեսի օրը Քենդիսը բաց զգեստ է կրել և բարձրակրունկ կոշիկներ:











































