Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի նախկին տեղակալ Էնդրյու Մաքկեյբը MSNBC-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ գերատեսչությունը «անհերքելի» ազդեցություն է ունեցել 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա:
«Ես կարծում եմ, որ մեր որոշումները, Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության դեպքի հետաքննության վերջում, այդ թվում` նրա «աջ ձեռքը» հանդիսացող Հումա Աբեդինի ամուսնու՝ Էնթոնի Վայների նոթբուքում էլեկտրոնային նամակների հայտնաբերման արդյունքում հոկտեմբերին գործի վերաբացման մասին որոշումն անվիճելի ազդեցություն են ունեցել 2016-ի ընտրությունների վրա», ասել է Մաքկեյբը:

FBI-ի նախկին տնօրեն Ջեյմս Կոմիին, որը 2016-ի ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ հայտարարել էր Քլինթոնի էլ.փոստի գործի վերաբացման որոշման մասին՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարի և նախագահի թեկնածուի ավելի շատ նամակներ ուսումնասիրելու նպատակով, մեղադրել են թեկնածու Դոնալդ Թրամփին նրա պարտությանը նպաստելու մեջ, հավելել է The Daily Beast-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մաքկեյբը հնարավոր է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ռուսական գործակալ» լինելու փաստը:









































