«Սա պաշտոնական խումբ չէ, սա իմ անձնական նախաձեռնությունն է, բայց դե մարդիկ ավելի շատ վերնագրեր են կարդում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պարզաբանելով օրհներգի փոփոխության հարցով աշխատանքային խմբի ստեղծումը:
Նա հավելեց, որ ինքը հարցը չի քննարկել քաղաքական թիմի հետ. «Քաղաքական թիմում կան և՛ կողմ, և՛ դեմ կարծիքներ. սա քաղաքական և ԱԺ օրակարգում չկա, իմ անձնական նախաձեռնությունն է, և ինձ որևիցե բան չի կանգնեցրել՝ իմ անձնական նախաձեռնություններն առաջ տանելու, չնայած այս դեպքում, ըստ իս, ես գտել եմ միջանկյալ տարբերակ, որպեսզի որևիցե մեկի կարծիքին չբռնանամ»:
Նրա խոսքով՝ խումբը միտված է մեկ բանի՝ որպեսզի լինի այլընտրանք: «Կարծում եմ՝ մի քիչ շատ է մարդկանց բացասական տրամադրվածությունը: Չի կարելի մարդու կարծիքի դեմ նման ձևով արձագանքել. ես երբևէ թույլ չեմ տա, որ որևիցե մեկը, նույնիսկ ինչ-որ քաղաքական կուսակցություն կամ կառույց, կամ արտասահմանում ապրող, բայց հայերեն չիմացող անձ ինձ հայրենասիրություն սովորեցնի. ում՝ ում, բայց ինձ որևիցե մեկը թող հայրենասիրություն չսովորեցնի»,- ընդգծեց նա:
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այս պահին այդ հարցով ինքը որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մտադրություն չունի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:







































