Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը փետրվարի 21-ին հավելել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում որոշ ժամանակով շուրջ 200 զինծառայող կթողնի, հաղորդում է Reuters-ը։
«200 մարդուց բաղկացած ոչ մեծ խաղարար խումբը որոշ ժամանակ Սիրիայում կմնա»,-նշել է խոսնակը։
Սանդերսի խոսքով՝ այդպիսի քայլը հանրապետությունում «կպաշտպանի խաղաղությունը»։ Նշվում է, որ որոշման մասին հայտարարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։









































