Անաստասիա Վոլոչկովան վերջերս հյուրընկալվել է «Ռուսական ռադիո»-ին, որտեղ ուղիղ եթերում ռադիոլսողներին պատմել է իր կյանքի մանրամասները, հետաքրքիր պատմություններ և չի մոռացել նշել կանոնավոր մարզումների և այն մասին, թե որքան է իրեն դուր գալիս բալետի պարուհի լինելը: Ավելին, Վոլոչկովան չի շրջանցել տղամարդկանց թեման և նույնիսկ անվանել է թոփ 5 լավագույն տղամարդկանց: Հարկ է նշել, որ Ջիգուրդան այդ տղամարդկանց շարքում չէ:
Առաջատարը բալետի աստղի համար, իհարկե, իր խորհրդավոր փեսացուն է, որի հետ շուտով կամուսնանա: Երկրորդ տեղում գործարար և բալետի պարուհու մեծագույն սեր Սուլեյման Քերիմովն է: Երրորդ տեղը զբաղեցրել է աստղի սիրելի դերասան և կոմիկ Ջիմ Քերին: Չորրորդը՝ Անժելիկա Վարումի ամուսին, երգիչ Լեոնիդ Ագուտինն է: Հնգյակը եզրափակում է Բրեդ Փիթը: Միևնույն ժամանակ, Վոլոչկովան չի հիշատակել իր նախկին ամուսնուն՝ Իգոր Վդովինին, ինչպես նաև նախկին ընկեր Միխայիլին:









































