Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Տոմաս Վերմալենը մտադիր է հեռանալ թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
La Dernière Heure-ի տեղեկությունների համաձայն` բելգիացի ֆուտբոլիստը դժգոհ է` քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով: Այդ պատճառով նա ցանկանում է այլ թիմ տեղափոխվել:
«Արսենալ»-ի հետ Վերմալենի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2015 թվականը, և լոնդոնյան ակումբը կարող է համաձայնել վաճառել նրա տրանսֆերն առաջիկա ամռանը:






































