Երևանի պետական համալսարանում կոռուպցիոն գործընթացների շրջանակում բացահայտվել են 800 միլիոն դրամից ավելի չարաշահումներ։ Կառավարության նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Քննչական կոմիտեն է այս պահին զբաղվում դրանով, ոստիկանությունը գործն ուղարկել է ՔԿ։ Մենք պատրաստ ենք մեր գրածի համար մանրամասներ ներկայացնել։ Մի քանի կետը, որ նշվեց, մեր մեծ աշխատանքի մի փոքր հատվածն էր», – ասաց Սանասարյանը:
Նա հիշեցրեց, որ ուսումնասիրություններ կատարվում են նաև այլ բուհերում՝ չարաշահումներն ու յուրացումները բացառելու համար, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում՝ Սերմերի գործակալությունում։