Որոշ մանրամասներ են հայտնի դարձել հայտնի մոդելյոր Կարլ Լագերֆելդի հուղարկավորթյան վերաբերյալ, որը մահացել է փետրվարի 19-ին, հաղորդում է TCH-ն։
Նշվում է, որ նրա մարմինը կդիակիզեն առանց արարողության։ Կյանքի օրոք Լագերֆելդն ինքն է ցանկացել, որ իր մոխիրը խառնեն մոր և կատվի մոխրի հետ, եթե այն իրենից վաղ մահանար։
Կարլ Լագերֆելդը մահացել է 85 տարեկանում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։








































