Լույս աշխարհ է եկել Սերբիայի վարչապետ Աննա Բրանբիչի և նրա զուգընկերուհի Միլիցա Ջուրիչի երեխան։
Նշվում է, որ Ջուրիչը տղա է լույս աշխարհ բերել։ Բրանբիչի գրասենյակում նշել են, որ ծննդաբերությունը լավ է անցել։ Տղային Իգոր կանվանեն։
Միլիցա Ջուրիչը Սերբիայի վարչապետի վաղեմի զուգընկերուհին է, նա արհեստական բեղմնավորում է իրականացրել անցած տարի։
Բրանբիչը Սերբիայի պատմության մեջ առաջին կին վարչապետն է, ինչպես նաև առաջին լեզբուհի վարչապետն աշխարհում։









































