Thursday, 02 07 2026
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News

Ինքնախաբեության շեմին. ինչ քաղաքականություն է պատվիրվելու

Թավշյա հեղափոխությունից հետո հայաստանյան ներքաղաքական զարգացումներում բաց մնացող առանցքային հարցերից մեկը, կամ բացակա «դիսկուրսը» Հայաստանի քաղաքական համակարգի բովանդակային, գաղափարական մոդելավորման հարցն է: «Իշխանություն-ընդդիմություն» ձևի շուրջ ընթացող բանավեճերը չեն պարունակում բովանդակային գծեր և առանցքներ, չեն փորձում ստանալ հանրության, նաև քաղաքական համակարգի էվոլյուցիոն զարգացման համար կարևոր հարցերի պատասխաններ: Ի՞նչ գծերով, ո՞ր սահմաններով կամ բաժանումներով պետք է անցնի նոր Հայաստանի քաղաքական մրցակցությունը: Ո՞ր գաղափարները պետք է կազմեն քաղաքական նոր համակարգի առանցքը, հանրային ինչ սոցիալական հենարաններ պետք է ձևավորվեն քաղաքական կյանքում ներգրավված սուբյեկտների ներքո, բաժանարար գծերն ու մրցակցությունը պետք է կենտրոնանան տնտեսական հայեցակարգերի՞, թե՞ արտաքին քաղաքական և անվտանգային մոտեցումների գերակայությամբ:

Այդ բոլոր հարցերը ոչ միայն բաց են, այլ նկատելի է նաև, որ իրենք՝ քաղաքական դերակատարները՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, անգամ մոտ չեն գալիս դրանց: Այդ պայմաններում ներքաղաքական կյանքը պարփակվում է պարզունակ բանավեճերի կամ նույնիսկ վիճաբանությունների սահմանում, քաղաքական մրցակցությունը թողնելով լավ ու վատ, կեղծ ու անկեղծ ընդդիմություններ որոշելու մակարդակում, այս կամ այն քաղաքական ուժի հետևում այս կամ այն ականջը փնտրելու, կամ տեղադրելու մոլուցքի շրջանակում: Հետևանքն այն է, որ քաղաքականությունը ոչ միայն չի զարգանում, այլ սկսում է դեգրադացվել: Ներկայիս փուլում այդ խնդիրը գտնվում է հատկապես նուրբ և պատասխանատու դիրքում՝ հաշվի առնելով այն, որ նոր քաղաքական իրողությունները առնվազն հանրային գիտակցության շրջանակում բնորոշվում են որպես մրցակցային, կա որոշակի վստահություն ընտրությունների նկատմամբ, թեև տեղի են ունեցել առայժմ մեկ համապետական, մեկ կիսապետական և ՏԻՄ ընտրություններ:

Այդուհանդերձ, այդ որոշակի վստահությունը հանգեցնում է նրան, որ հանրության մոտ ձևավորվում է մրցակցության զգացում, սակայն այն չի համալրվում բովանդակության, գաղափարների գիտակցման խորքային գործընթացով: Նախկինում իրավիճակը գործնականում հակառակն էր: Չկար մրցակցություն, բայց իշխանությունը փորձում էր գաղափարականացնել քաղաքականությունը: Դա բերում էր կեղծ, շինծու իրավիճակի, ինչն էլ իր հերթին հանրությանը հիասթափեցնում էր ու մատնում անտարբերության: Այդ միջավայրը հաղթահարված է, սակայն քաղաքականության հանդեպ հանրային հետաքրքրությունը նոր փուլում սպառնում է ինքնին խորքային առումով դառնալ շինծու, որովհետև այն հետաքրքրություն է ձևի, ոչ բովանդակության շուրջ կամ մոտիվներով: Այդ բացը լրացնելու ժամանակն է, այլապես հիմնովին կեղծ մի քաղաքական իրականությունից մենք կտեղափոխվենք այլ կեղծ քաղաքական իրականություն, որտեղ իրական կարող է լինել միայն մրցակցությունը, սակայն առանց բովանդակության այն բերելու է ինքնախաբեության: Առերևույթ կթվա, թե այժմ կա ընտրություն, մրցակցություն, ոչ ոք ոչ մեկին չի խաբում, սակայն խորքային առումով կստացվի, որ չէին խաբում նախկինում: Իհարկե փորձում էին, բայց այլևս հնարավոր չէր անել դա՝ խաբել հանրությանը և իմիտացնել քաղաքական կյանքը:

Ներկայումս կստացվի, որ հանրությունը խաբում է ինքն իրեն, քանի որ թավշյա հեղափոխությամբ ապահովել է կարևորագույնը՝ մրցակցության հնարավորությունը, սակայն այն չի համալրում առանցքայինով՝ բովանդակությամբ, որը պետք է ամբողջացնի քաղաքականությունը, որպես հանրային զարգացման երևույթ: Խոսքը քաղաքականության ստեղծագործականության մասին է, երբ քաղաքական կյանքում բովանդակությունն արտադրվում է, ոչ թե մաշվում են բազմամյա օգտագործման որոշակի ունիվերսալ «թեզերը», որոնք թողնում են բովանդակության տպավորություն, սակայն Հայաստանում այլևս ոչինչ չեն ասում որևէ մեկին: Հայաստանում փոխված է համակարգը, սակայն փոխված չէ քաղաքականության ռեժիմը՝ այն գտնվում է սպառման տրամաբանության վրա: Ընդ որում, այստեղ առանձնահատուկ շահագրգռության կարիք կա տնտեսական տիրույթում, որովհետև քաղաքական «արտադրողականության» ցածր կամ գրեթե զրոյական տեմպը իր անխուսափելի ազդեցությունն է թողնում նաև տնտեսական տեմպերի վրա: Այդ իմաստով հետաքրքիր է իրավիճակը հայաստանյան այն տնտեսական շրջանակներում, որոնք չեն եղել նախկին համակարգային պայմանավորվածության սուբյեկտ, որքան էլ գործել են խաղի նախկին կանոններով: Տնտեսությունը պետք է սնուցի քաղաքականությանը պատվերով, որը պետք է առնչվի ոչ միայն տնտեսական կացութաձևին, կառուցակարգերին, հարկային և այլ օրենսդրության պայմաններին, այլ նաև քաղաքական գաղափարների ձևավորմանը, որովհետև, ի վերջո, դրանք են բերում իրավիճակի լայնահուն կանխատեսելիության և կայունության՝ ռազմավարական հեռանկարում, ինչը հիմնարար և անմիջական առնչության խնդիր է բիզնեսի համար: Ինչ քաղաքականություն և ում է պատվիրելու բիզնեսը նոր Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում