Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Քոչարյանը սկսում է Արցախից

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ դիմել է արցախցիներին և նրանց սթափության կոչ արել։ Արցախի վերածննդի օրվան նվիրված գրառմամբ Քոչարյանն իրականում մի քանի քաղաքական գնահատականներ է հնչեցրել։

«Այս օրը, կարծում եմ, ավելի մեծ գնահատանքի է արժանի, քան ընդունված է: Ղարաբաղյան շարժման դերն ու տեղը հայ ժողովրդի պատմության մեջ առանցքային է, որքան էլ օրվա պատեհությամբ առաջնորդվող մարդիկ փորձեն նվազեցնել այն: Վստահ եմ, որ գալիք սերունդներն ըստ արժանվույն կգնահատեն դրա ահռելի նշանակությունը: Ցավոք, միայն շնորհավորելու և օրը ևս մեկ անգամ արժևորելու պատճառով չէ, որ դիմում եմ ձեզ: Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին։ Նրանք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին: Եվ նշանակություն չունի՝ այդ ամենն արվում է արտաքին ուղեվարի դրդմամբ կամ ելնելով գաղափարական հոգեհայրերի հայացքներից, կամ էլ պարզապես սեփական բարդույթները հաղթահարելու համար: Միևնույն է՝ բոլոր դեպքերում դա տանում է մեզ դեպի ղարաբաղյան հաղթանակների իմաստազրկում, այն է՝ դեպի անխուսափելի կորուստներ, որոնք կործանարար են լինելու մեր պետականության համար»,- արցախցիներին ուղղված գրառման մեջ ասում է Քոչարյանը՝ նրանց սթափվելու կոչ հղելով. «Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել։ Մեր երկու պետությունների առաջ կանգնած մարտահրավերներն օր օրի ահագնանում են: Դրանց դիմակայելու համար մեզ երկրի զարգացման տեսլական և կուռ միասնություն է անհրաժեշտ: Ատելության քարոզը, ազգային արժեքների փաստացի վերանայումը, պետական համակարգի քայքայումը, ինչպես նաև միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար են մեզ համար: Մի քանի դիլետանտների կողմից երկիրը փորձադաշտի վերածելու ծանրագույն հետևանքների հաղթահարման հնարավորություն կարող է և չունենանք»:

Նախ արձանագրենք, որ արցախցիներին շնորհավորելու փաստն ինքնին աննախադեպ է Ռոբերտ Քոչարյանի համար։ Ինչպես որ աննախադեպ է դա սոցիալական ցանցի միջոցով կատարելու պրակտիկան։ Սա ևս մեկ անգամ հաստատում է քաղաքականություն վերադառնալու Ռոբերտ Քոչարյանի մղումների մասին պնդումները։ Ինչ վերաբերում է Քոչարյանի գրառման բովանդակությանը, ապա այն ամբողջությամբ, իհարկե առանց անուն նշելու, ուղղված է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նոր իշխանություններին։ Քննադատության մոտիվներն էլ նույնն են ու ծեծված՝ ազգային արժեքների ոտնահարում, բանակի հեղինակազրկում, Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում միակողմանի «խաղաղասիրություն» և այլն։ Այսինքն՝ Քոչարյանը կամ նրա քաղաքական տեխնոլոգները շեշտը դրել են էմոցիոնալ, հուզական հարցերի վրա, որոնցով չափազանց հեշտ է մանիպուլացնել հասարակությանը։

Բայց շատ ավելի հետաքրքիր է քաղաքականություն վերադառնալու այս յուօրինակ մեկնարկը Արցախից սկսելը։ Օրեր առաջ «Ժամանակ» թերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունի առաջադրվելու Արցախի նախագահի՝ 2020 թվականին կայանալիք ընտրություններին։ Իհարկե, այդ հարցում կա մշտական բնակության ցենզի խնդիր, սակայն դա հնարավոր է հաղթահարել սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Նույն տեղեկությունների համաձայն՝ այս սցենարի իրագործման դեպքում Քոչարյանին պատրաստ է աջակցել նաև ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը, որն ընտրություններին մասնակցելու անձնական ծրագրեր ուներ։ Այս տեղեկությունները չեն հերքվել։ Ու այդ չհերքման ֆոնին հնչում է արցախցիներին ուղղված Քոչարյանի ֆեյսբուքյան շնորհավորանքը՝ ըստ էության հաստատելով արցախյան ընտրություններին մասնակցելու մասին տեղեկությունները։

Այսպիսով, եթե այդ տեղեկությունները ճիշտ են, ապա Քոչարյանը քաղաքականություն վերադարձը սկսում է Արցախից։ Կսահմանափակվի՞ նա Արցախով, թե՞, ինչպես 20 տարի առաջ, կտեղափոխվի Հայաստան՝ ցույց կտա ժամանակը։ Ինչպես նաև Քոչարյանի վերաբերյալ դատավճիռը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում