Մոսկվայի Օստանկինոյի դատարանը օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկատմամբ դատավճիռը։ Վերջինս 200 ժամ պարտադիր աշխատանքի է դատապարտվել դերասանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման համար՝ գրում է tass.ru-ն:
Բացի դրանից, դատարանը նաև պարտադրել է դերասանի նախկին կնոջը 200 հազար ռուբլի տուգանք վճարել։ Ավելի ուշ Ցիմբալյուկը բողոքարկել էր դատավճիռը։

«Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկատմամբ դատավճիռը պետք է մնա անփոփոխ»,- որոշումը հնչեցրել է դատավորը:
Ինչպես նշվում է, դատավճիռն արդեն ուժի մեջ է մտել:











































