Թուրքական Hürriyet Daily News and Economic Review թերթին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ և պատգամավոր Ռասիմ Մուսաբաևը հայտարարել է, որ ԵՄ-ը կարող է ղարաբաղյան բանակցային գործընթացում վերածվել նոր միջնորդի, եթե Ռուսաստանի միջնորդական առաքելությունը տապալվի.
«Խնդրի դիվանագիտական կարգավորման բացակայության պայմաններում այն կարող է հայտնվել նաև ՄԱԿ ԱԽ-ի օրակարգում։ Մենք կա՛մ պետք է համաձայնության հասնենք, կա՛մ էլ պետք է դեն նետենք Մադրիդյան սկզբունքները։
Բանակցությունների վերջին փուլը ձախողվեց, քանի որ Հայաստանի հետ տարաձայնություններ ծագեցին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հանրաքվեի շուրջ։ Ադրբեջանը «երբեք» չի խոնարհվի այդ պահանջի առջև։ Եվս մեկ հանդիպում կկայանա այս տարեվերջին»։








































