Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունից 7 խորհրդարանական հրաժարական են տվել՝ հակասեմիտիզմի և Եվրամիությունից երկրի դուրս գալու հետ կապված կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի դիրքորոշման անհամաձայնության պատճառով։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Նշվում է, որ վերջին ամիսներին լեյբորիստական կուսակցության շարքերում մեծացել են հակասությունները կենտրոնախույսների և ձախակողմյանների միջև։ Կուսակցությունը լքածներից Քրիս Լեսլին հայտարարել է, որ «Լեյբորիստական կուսակցությունը զավթել են ուլտրաձախ քաղաքական գործիչները» և «դավաճանել է Եվրոպան»։
Լուսիանա Բերգերը, որին կուսակիցը սադրիչ սիոնիստ է անվանել, ասել է, որ ամաչում է լինել կազմակերպության մաս, որը դավաճանել է հավասարության և սոցիալական արդարության իր սկզբունքները։ Մյուս լեբորիստները ևս իրենց որոշումը բացատրել են նրանով, որ համաձայն չեն, որ իրենց կուսակցությունը շատ քիչ բան է արել՝ Բրիտանիայի՝ ԵՄ-ում մնալու համար։ Քորբինը հայտարարել է, որ հիասթափված է գործընկերների որոշումից։







































