Հոմոսեքսուալությունը միայն մասնակիորեն է կապված գենետիկ նախատրամադրվածության հետ, գրում է The Telegraph-ը:
Բրիտանացի գիտնականների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ այսպես կոչված՝ «գեյ-գեն» ունեցողների շրջանում միասեռական դառնալու հավանականությունը 40 % է:
Հետազոտողների կարծիքով՝ միասեռականության հիմնական պատճառը սոցիալական գործոններն են:
Ամեն դեպքում, գիտնականները շարունակում են երեխաների՝ միասեռականության հակվածությունը պարզող թեստի ստեղծման փորձերը, եզրափակում է թերթը:









































