Wednesday, 24 06 2026
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար

Դրամաշնորհների մեծ մասը բաժին է ընկել ԵՊՀ գիտնականներին

Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) տրամադրած 31 դրամաշնորհներից 13-ը բաժին է ընկել ԵՊՀ գիտնականներին:

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող հիմնադրամը դրամաշնորհների տրամադրման մրցույթ է անցկացնում 2000 թ-ից սկսած: Հետազոտական խմբերին տրամադրվում են մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամաշնորհներ, հայտերը ներկայացվում են առցանց եղանակով, իսկ հաղթողների ընտրությունը կատարում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը:

2014 թ-ի դրամաշնորհների հանձնման արարողությունը տեղի ունեցավ այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում: «14 տարվա ընթացքում այս ծրագրի շրջանակում բազմաթիվ դրամաշնորհներ են տրամադրվել, ինչը մեր դժվարին պայմաններում կարևոր աջակցություն է: Ցանկանում եմ, որ այդ դրամաշնորհներն արդյունավետ ծախսվեն գիտության մեջ»,- շնորհավորելով հաղթողներին՝ նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

2013 թ-ից նախաձեռնությանը միացել են նաև ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ինչի արդյունքում տրամադրվում է 5 լրացուցիչ դրամաշնորհ: Գիտնականների ու հետազոտական խմբերի անդամների տարիքային սահմանափակում չկա, սակայն նշված 5-ը պետք է տրամադրվեն միայն մինչև 35 տարեկան երիտասարդ մասնագետներին:

«Երկրորդ անգամ է, որ ներկայացնում եմ գիտահետազոտական ծրագիր, բայց առաջին անգամ է, որ շահել եմ: Երկու անգամն էլ որպես խմբի անդամներ ընտրել եմ մեր ուսանողներին: Ուսումնասիրելու ենք Հայաստանի տարբեր շրջաններից ոչխարի և մատակի կաթնամթերքից առանձնացված կաթնաթթվային բակտերիաների հակասնկային նյութի ազդեցությունը: Թեման բավականին արդիական է, որովհետև 21-րդ դարը համարվում է ոչ թե հակաբիոտիկների, այլ պրոբիոտիկների դարաշրջան»,- այսպես է իր թեման ներկայացնում դրամաշնորհ ստացած խմբերից մեկի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացուցիչ Ինգա Բազուկյանը:

Համալսարանական մեկ այլ՝ պրոֆեսոր Լևոն Մուրադյանի ղեկավարած խմբի հետազոտություններն էլ վերաբերում են ժամանակակից բարձր տեխնոլոգիական մեթոդների մշակմանը: «Մեր հետազոտության արդյունքում պետք է ստեղծվեն ֆոտոնիկ սարքեր ազդանշանի գրանցման համար»,- ասում է պարոն Մուրադյանը:

Այս տարի մրցույթին ներկայացվել է 210 գիտական հայտ, որոնցից հաղթող են ճանաչվել 31-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան են, կին ղեկավարներն էլ 12-ն են: Հաղթող թեմաներից 12-ը կենսաբանության, 8-ը ֆիզիկայի, 3-ը քիմիայի, 2-ը հայագիտության, 1-ը էկոլոգիայի ոլորտներից են:

Մինչ այսօր դրամաշնորհներ են ստացել 342 խմբեր և շուրջ 1330 գիտնականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում