Մինչև վերջերս Չինաստանի ամենագեր մարդը համարվում էր 334 կիլոգրամ քաշ ունեցող Վան Հաոնանը: Սակայն կես տարում նա նիհարել է 142 կիլոգրամով, իսկ հասակն ավելացել է մի քանի սանտիմետրով: Նման արդյունքի նա հասել է ստամոքսի չափերի փոքրացման համար կատարված վիրահատության և մի շարք այլ միջոցառումների շնորհիվ, հաղորդել է Sing Tao Daily պարբերականը:
2018-ի մայիսին Շանդուն գավառի չինական բժշկական համալսարանը հայտարարել է «Գտիր առաջին գիրուկին» արշավի սկզբի մասին: Ուսումնական հաստատությունը ամենածանր քաշով երեք անձանց անվճար բուժում է խոստացել: Երջանիկների թվում է հայտնվել 19-ամյա Վան Հոանանը, որն այդ ժամանակ 334 կիլոգրամ քաշ է ունեցել:
Հուլիսին երիտասարդը վեց ժամ տևաղությամբ վիրահատության է ենթարկվել ստամոքսը փոքրացնելու նպատակով: Մեծ քաշի պատճառով տղայի մոտ սրտի, լյարդի և թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել: Վիրահատող բժիշկի խոսքերով, բժշկական միջամտությունից հետո նրա վիճակը բարելավվել է:
Հերթական ստուգումից հետո պարզվել է, որ Վան Հոանանը 142 կիլոգրամ քաշ է կորցրել, հասակն ավելացել է 2 սանտիմետրով, իսկ ոտքի չափսը փոքրացել է 4 համարով:
Հոանանն ասել է, որ նման արդյունքի է հասել սնննդակարգի պահպանման և ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով: Այս տարի Վանը մտադիր է ազատվել ևս 92 կգ-ից:










































