Արգենտինական «Արխենտինոս Խունիորս» ակումբի կիսապաշտպան Ռոդրիգո Գոմեսը հայտնվել է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ուշադրության կենտրոնում:
A Bola-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները երկար ժամանակ հետևում են 21-ամյա կիսապաշտպանի խաղին: Նշվում է, որ անգլիական ակումբը ձգտում էր խաղացողին հրավիրել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը գնահատվում է 4.5 մլն եվրո: Հավելենք, որ Արգենտինայի առաջնությունում ֆուտբոլիստը 4 գոլ է խփել 27 խաղերում:







































