Tuesday, 30 06 2026
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր

Կոնվերս բանկը ներդրել է Շիրակի մարզի զարգացմանը միտված երկու վարկային պրոդուկտ

Շիրակի մարզում ՓՄՁ և  գյուղատնտեսության ոլորտների զարգացման նպատակով Կոնվերս Բանկը  ներդրել է «Գյումրի» և «Գյումրի ագրո» վարկային պրոդուկտները: Դրանցից առաջինի՝ ՓՄՁ ֆինանսավորման «Գյումրի» պրոդուկտի շրջանակում նախատեսվում է տարածաշրջանում զբոսաշրջության (ներառյալ զբոսաշրջային ենթակառույցները), առևտրի ու սպասարկման ոլորտներում ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Start-Up  ֆինանսավորում:

Վարկավորում իրականացվում է երեք արժույթով. դրամով՝ սկսած տարեկան 10.5 %, դոլարով՝ 8%, իսկ եվրոյով՝ 6 % դրույքաչափով:   Վարկի մարման ժամկետը  մինչև 120 ամիս է:  Start-Up  նախագծերի  համար սահմանված է նաև մայր գումարի մարման՝ 24 ամիս արտոնյալ ժամկետի հնարավորություն:

«Պրոդուկտը հաճախորդներին է առաջարկվելու որպես բանկային ծառայությունների համալիր փաթեթի մի մաս, որի շրջանակներում վարկառուներին կտրամադրվի  Բանկի այլ ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն:

Մասնավորապես, «Գյումրի» վարկատեսակի շահառուների համար անվճար կլինի Կոնվերս Բանկի Intenet banking, Mobile banking ծառայությունների տրամադրումը, Կորպորատիվ քարտերի տրամադրումն ու սպասարկումը, PՕS տերմինալներ տեղադրման դեպքում մեկ տարի սպասարկման վարձ չի գանձվի և այլն»,- ասել են Կոնվերս Բանկում:

Գործարկված «Գյումրի ագրո» վարկատեսակով   իրականացվելու է  մինչև 84 ամիս մարման ժամկետով գյուղվարկավորում՝ դրամային վարկերի դեպքում սկսած 10.5%, իսկ ԱՄՆ դոլարով՝ 8 %  տարեկան տոկոսադրույքով:

«Ներդրվող բանկային պրոդուկտներից կարող են օգտվել բոլոր այն անձինք, ովքեր ցանկություն  կհայտնեն ներդրումներ իրականացնել Շիրակի մարզում: Ծրագրի պոտենցիալ  շահառուներից կարևորում ենք հատկապես արտերկրում գործունեություն ծավալող Շիրակի մարզից գործարարներին, ովքեր մտադիր են վերադառնալ և իրենց գործունեությունը սկսել տարածաշրջանում: Ըստ որում, ՓՄՁ վարկավորման պարագայում մենք պատրաստակամ ենք  ոչ միայն ֆինանսավորել ներդրումային ծրագրերը, այլև դրանց իրականացման ողջ ընթացքում  տրամադրել  անվճար  բիզնես խորհրդատվություն», -ասել են Կոնվերս Բանկում:

Նշվել է, որ նման պրոդուկտների ներդրման մտադրության մասին Կոնվերս Բանկը հայտարարել էր ամիսներ առաջ՝ Բանկի Խորհրդի՝ Գյումրիում կայացած արտագնա նիստի ժամանակ:

ՓՄՁ վարկավորման «Գյումրի»  և «Գյումրի Ագրո» վարկատեսակների մանրամասները՝ համապատասխանաբար  https://www.conversebank.am/hy/gyumriloan/   և https://www.conversebank.am/hy/gyumriagroloan/ հղումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում