Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Կոտայքի մարզի դատախազություն է ուղարկվել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի նյութերը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նախաքննությունն արդեն ավարտվել է, և դատախազությունը նյութերին ծանոթանալուց հետո դրանք ուղարկելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ պարզ կլինի, թե որ դատավորն է դատաքննությունն անցկացնելու:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































