FBI-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Էնդրյու Մաքեյբը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատացել ամերիկյան հետախուզության զեկույցին՝ հյուսիսկորեական միջմայրցամաքային հրթիռների մասին, քանի որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը փորձել է նրան համոզել դրանց բացակայության հարցում։ Այս մասին հաղորդում է CBS News-ը։
Մաքեյբի խոսքով՝ Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցները փորձել են Թրամփին համոզել, որ հետախուզությունը տվյալներ ունի Հյուսիսային Կորեաի միջմայրցամաքային հրթիռների մասին։
«Ինձ համար միևնուն է, ես Պուտինին եմ հավատում»,-փոխանցել է Մաքեյբը Թրամփի պատասխանը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի այդպիսի պատասխանը «ցնցել է» հատուկ ծառայությունների աշխատակիցներին։









































