YanAir ավիաընկերությունը որոշել է 2019 թվականի մայիսի 20-ից Օդեսա-Երևան չվերթ գործարկել:
Այս մասին հաղորդում է «Օդեսա» միջազգային օդանավակայանի մամլո ծառայությունը:
«Մայիսի 20-ից Ուկրաինայի Yanair Airlines ավիաընկերությունը աշխաըանքները կմեկնարկի նոր ամառային ժամանակացույցով՝ գործարկելով Օդեսա-Երևան-Օդեսա չվերթը»,- ասվում է զեկույցում:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ (երկուշաբթի):
Թռիչքի մեկնարկը Օդեսայից`ժամը 9:00-ին, Երևանից` ժամը 13:00-ին տեղական ժամանակով:









































