Իտալացի ներդրողները վարչապետի պաշտոնում բիզնեսի համար լավագույն տարբերակ են համարում Ֆլորենցիայի ներկայիս քաղաքապետ Մատեո Ռենցիի թեկնածությունը՝ հաղորդում է The Financial Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ բիզնեսի դիրքորոշումը ցույց է տալիս Իտալիայի ֆոնդային շուկայի թույլ արձագանքը երկրի վարչապետ Էնրիկո Լետայի հրաժարականի մասին հայտարարությանը:
Երկու տարի տևած անկումից հետո Իտալիայի բիզնես-համայնքը հիասթափված է Լետայի թույլ կառավարությունից և կարծում է, որ Ֆլորենցիայի երիտասարդ քաղաքապետն ի զորու է բարեփոխումներ անցկացնել:







































