Thursday, 02 07 2026
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ

Հայաստանի բուհերի 95 ուսանող առաջին անգամ ստացավ «Beeline Scholarship» կրթաթոշակ (տեսանյութ)

Այսօր ամփոփվեցին «Beeline Scholarship» ծրագրի արդյունքները, ըստ որի՝ ՀՀ պետական բուհերում վճարովի համակարգում սովորող 95 ուսանող առաջին անգամ արժանացավ «Beeline Scholarship» կրթաթոշակին: «ԱրմենՏել» ընկերությունը 2014-ին կվճարի 95 ուսանողի մեկ կիսամյակի վարձը:

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքայելյանի խոսքով՝ նույնիսկ ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրներում պետությունը չի կարող հասարակության առջև ծառացած բոլոր խնդիրներին լուծում տալ կամ ֆինանսավորել դրանք:

Նա նշեց, որ որևէ առևտրային կազմակերպության հիմքում ընկած է շահույթ ստանալը, որը ստացվում է հասարակությունից: Այսինքն՝ տվյալ կազմակերպությունը իր շահույթի որոշակի մաս պետք է կարողանա կիսել հասարակության հետ:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ այս ամիսների ընթացքում 568 հայտ են ստանցել ուսանողներից: Մասնակցել են բոլոր բուհերը:

Նա նշեց, թե որոնք են եղել չափանիշները, որոնցով հաղթող են ճանաչվել ուսանողները: Առաջին՝ ուշադրություն է դարձվել բովանդակությանը, թե որքանով է այն արդիական, նորարարական և իրատեսական, ապա թե՝ որքանով է ուսանողը ստեղծագործաբար մոտեցել, գնահատվել է նաև հաղորդակցական մոտեցումը:

Առաջին փուլում ներկայացվել են հայտերը, որոնցից 178 ուսանող ընտրվել է հարցազրույցի համար, այնուհետև նրանցից 95-ը հաղթող է ճանաչվել, ընդ որում՝ 7-ը մարզերի բուհերից:

Արևիկ Սարիբեկյանի խոսքով՝ հաղթողների 70 տոկոսը աղջիկներ են: Նա հավելեց, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է: Հաղթող ճանաչված բուհերի ուսանողների մեջ առաջին հորիզոնականում ԵՊՀ-ն է՝ մոտ 30 տոկոս, ապա տնտեսագիտական համալսարանը՝ մոտ 12 տոկոս: Մրցույթում հաղթած ուսանողները կստանան կրթաթոշակ:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում