Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Հանդիպումն անցկացվել է առանց լրագրողների ներկայության։ Ինչ են քննարկել կողմերը, առայժմ հայտնի չէ։
Նշենք, որ նախարար Մնացականյանն այսօր ևս մի քանի հանդիպում է ունեցել նույն համաժողովի շրջանակներում։ Նրա զրուցակիցները, մասնավորապես, եղել են Նիդեռլանդների և Օմանի գործընկերները։











































