Բրազիլիայի Էսպիրիտո Սանտո նահանգի Վիլա Վելհա քաղաքի Պրայա դա Կոստա հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ շշմեցնող միջադեպ է տեղի ունեցել:
Երեխան ծնվել է ամնիոտիկ պարկում, գրում է Daily Mail- ը:

Ջանա Բրազիլի նկարներում, որը հիմնականում ծննդաբերության պրոցեսներ է լուսանկարում, կարող եք տեսնել կեսարյան հատմամբ ծնված երեխային։
Նոյի ամբողջ մարմինը (այդպես են անվանել երեխային) եղել է «փուչիկի» մեջ, որից երեխան այլմոլորակայինի տեսք է ստացել։

Կեսարյան հատման ժամանակ նման դեպքերը խիստ հազվադեպ են լինում, քանի որ նշտարը պատռում է պտղապարկը։










































