Monday, 06 07 2026
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը

6 վճիռ՝ ընդդեմ Հայաստանի. Թեղուտի և Շնողի 40-50 գործ նոր հանգամանքով կվերանայվի Վճռաբեկ դատարանում

Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ հրապարակել է միանգամից 6 վճիռ, որոնցով ճանաչվել է Կոնվենցիայի 1 արձանագրության 1 հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում: Թվարկված բոլոր 6 վճիռները վերաբերվում են ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքների սեփականազրկմանը: Ժամանակին Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները հասարակության և պետության կարիքների համար հարկադրաբար օտարվել էին։

Այս գործերով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել այս գյուղացիական ընտանիքներին մոտ 70․000 եվրո գումար։

Վեց գանգատն էլ ՄԻԵԴ ներկայացրած փաստաբան Կարեն Թումանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ, սակայն, փոխհատուցված այս գումարը այս ընտանիքների կրած ամբողջ վնասը չէ, Եվրոպական դատարանը այս վճիռներով հողի արժեքը չի գնահատել։ Որպես խախտում դիտարկել է սեփականազրկումը։

Կարեն Թումանյանը նշեց, որ բացի այս 6 վճիռը, ևս մեկ վճիռ նույն գործով կայացվել էր 2018 թվականի վերջում, և խախտումը կրկին դիտարկվել էր պրոցեսուալ։ ՄԻԵԴ-ը խախտում էր դիտարկել այն, որ հայաստանյան դատարանները հաշվի չէին առել, որ այդ հողատարածքները գյուղացիների եկամուտի միակ աղբյուրն են եղել։ «Հիմա ենթադրում եմ, որ այս 6 գործով առանձին-առանձին անդրադարձ կլինի։ Ցավոք, դեռ չեմ հասցրել ամբողջությամբ ծանոթանալ վճիռներին, քանի որ այսօր է հրապարակվել։ Բայց հասցրել եմ ծանոթանալ, որ Եվրոպական դատարանը հողի արժեքը չի գնահատել, չի առանձնացրել բարոյական ու նյութական վնասը»,- ասաց Թումանյանը։ Ամեն դեպքում, փաստաբանի խոսքերով, ՄԻԵԴ վճիռներն իրական հնարավորություն են այս ընտանիքների գործերի վերաբացման համար։ Թումանյանն ասաց, որ վճիռներին ծանոթանալուց հետո իրենք նոր հանգամանքով 40-50 գործով կդիմեն Վճռաբեկ դատարան, որպեսզի վերանայման վարույթներ սկսվեն, գործերը նորից քննվեն, և հողերի իրական շուկայական արժեքը որոշվի ու համապատասխան փոխհատուցում տրամադրվի։

Մեր դիտարկմանը՝ ակնկալո՞ւմ է, որ գոնե այս դեպքում արդարադատություն կիրականացվի, և մարդկանց հողերը իրապես կգնահատվեն շուկայական գներով, Թումանյանն ասաց. «Ենթադրում եմ, որ արդյունք կունենանք։ Պարզապես այստեղ խնդիրը ուրիշ բանի մեջ է՝ արդյոք կգտնվի փորձագետ, որը կկարողանա իրական, օբյեկտիվ գնահատում իրականացնել։ Նախկինում մարդկանց հողամասերի 1 քմ-ն առավելագույնը գնահատվել էր 50-70 դրամ, և բոլոր դատարանները ի վնաս քաղաքացիների որոշում էին կայացրել»։

Մեր դիտարկմանը՝ հիմա կարո՞ղ է վստահաբար պնդել, որ նախկինում դատարանները բացառապես քաղաքական որոշում են կայացրել՝ հօգուտ Թեղուտի հանքավայրի շահագործման, փաստաբանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ այլ բան չեմ էլ կարող մտածել։ Ժամանակին ամեն ինչ արվում էր հօգուտ Թեղուտի, որ իրենք նպաստավոր պայմաններում հանքավայր ունենան։ Բայց թե ում ինչ հրահանգ է տրվել, ով ինչ գործառույթ է իրականացրել, չգիտեմ, բայց կարող եմ պնդել, որ այդ ժամանակվա իշխանությունները օրենք ընդունելիս, հողամաս գնահատելիս, օտարելիս ամեն ինչ արել են, որ այդ ընկերությունը Թեղուտում ունենա հարմարավետ պայմաններ հանքավայր շահագործելու համար։ Եվ դա արվել է, և երկրորդ պլան է մղվել քաղաքացիների իրավունքները»։

Փաստաբանն ասաց, որ Թեղուտի և Շնողի վերաբերյալ դեռևս երկու գործ կա ՄԻԵԴ-ում, որոնցով դեռևս կոմունիկացիայի փուլը չի սկսվել ՀՀ կառավարության հետ։

Կարեն Թումանյանն ասաց, որ դեռ չի հասցրել զրուցել իր վստահորդների հետ։

Հիշեցնենք, որ կառավարության 2007 թ նոյեմբերի 1-ի որոշմամբ Թեղուտ և Շնող համայնքների ավելի քան 81 հա հողեր ճանաչվեցին բացառիկ, գերակա հանրային շահ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու համար: Այդ որոշմանը հաջորդեցին դատական գործընթացներ, մասնավորապես, «Թեղուտ» ընկերությունը դատի տվեց հողերի փոխհատուցման արժեքից դժգոհ և իրենց հողերը ընկերությանը հանձնել չցանկացող Շնող և Թեղուտ համայնքների մի շարք բնակիչների` նրանց հողերը պետական և հասարակական կարիքների համար համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով: Որոշ գյուղացիներ էլ իրենց հերթին դատական հայցով դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընկերությանը մեղադրելով իրենց հողամասերի արժեքը սխալ գնահատելու մեջ:

2018 թվականի նոյեմբերի 5-ին այդ քաղաքացիներից մեկի՝ Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Սերոբ Օսմանյանի գործով ՄԻԵԴ-ի կողմից վճիռը հրապարակվեց, որով Օսմանյանը 10 հազար եվրո փոխհատուցում ստացավ տարիներ առաջ գերակա շահ ճանաչված սեփական հողատարածքի դիմաց ոչ պատշաճ փոխհատուցման համար: Գյուղացին 10 տարի առաջ Թեղուտի և Շնողի այգիների, վարելահողերի ու անտառների հաշվին հանք բացող «Վալլեքս» ընկերությանը դատարանի պարտադրանքով հանձնել էր իր 3800 քառակուսի մետր վարելահողը, դրա դիմաց ստանալով ընդամենը 145 հազար դրամ։ Օսմանյանի հողատարածքի 1 քմ-ն գնահատվել էր 38 դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում