Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի և Լոռու մարզերում, Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:











































