Ուրիանական ֆուտբոլային ակումբների երկրպագուները երկրում քաղաքական ճգնաժամի պատճառով անորոշ ժամանակով զինադադար են հայտարարել: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է «Ուլտրաս» պորտալում, հայտնում է lenta.ru-ն:
Հայտարարության մեջ նշված է, որ ֆանատական որոշ շաժումներ արդեն խնդիրներ ունեն իրավապահների և տեղի իշխանության հետ, որովհետև հրապարակավ արտահայտել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը:
Հայտարարության հեղինակների կարծիքով՝ երկրպագուների միջև ցանկացած հակամարտություն «հանցագործություն է Ուկրաինայի լուսավոր ապագայի նկատմամբ»:
«Հիմա մեր միջև հարաբերությունները պետք է կառուցվեն այն սկզբունքով, որ մենք բոլորս առաջին հերթին ուկրաինացի ենք»,- ասված է հայտարարության մեջ:









































