ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի Լևերկուզենի «Բայեր»-ի դեմ առաջին մրցավեճում:
Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը, ով ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 30 հանդիպումներում դարձել է 20 գոլի հեղինակ, դեռևս չի կարողանում ապաքինվել ազդրի վնասվածքից: Այդ մասին պատմել է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանը:
«Ամեն ինչ գնում է նրան, որ Կավանին մոտ ժամանակներս շարք կվերադառնա, բայց ոչ` «Բայեր»-ի դեմ խաղում»,- մասնագետի խոսքերը մեջբերում են ֆրանսիական լրատվամիջոցները:






































