ԱՄՆ-ում դեռահասների շրջանում լայն թափ է ստանում բոլոր հնարավոր հիվանդությունների դեմ պատվաստումների կողմնակիցների շարժումը: Դեռահասները զանգվածաբար բողոքում են Reddit-ի օգտատերերին ծնողների ոչ ադեկվատ պահվածի համար, որի պատճառով հիվանդանալու և մահանալու շանսերը, իրենց կարծիքով, զգալիորեն մեծանում են:
Reddit-ի օգտատերերը նույնիսկ հատուկ բաժին են ստեղծել, որտեղ մանրամասն նկարագրվում է մոտակա կլինիկայում անվճար վակցինա ստանալու գործընթացը: Դեռահասները համոզված են. ծնողները լիովին չեն ըմբռնում գիտության և բժշկության նվաճումների կարևորությունը և դրանով նպաստում են մահացության աճին: