Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Որքան հարստություն ունի ԲՀԿ-ական «գողական» պատգամավոր Մարտուն Գրիգորյանը

Հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հանրապետական կուսակցության հետ միասին Ազգային ժողովում ունի մեծ թվով գործարարներ: Նրանցից ոմանք ահռելի հարստության տեր են: Իհարկե, այս դեպքում խոսքը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին չի վերաբերում: Նրա հարստությունը կարելի է համեմատել Հայաստանի հնարավորությունների հետ, նրա ֆինանսները կլինեն ՀՀ պետական բյուջեի չափ, եթե ոչ՝ ավելի: Դրանք այնքան շատ են, որ առայժմ մեր ժամանակը չի ներում անդրադառնալ դրանց: Այդ պատճառով էլ այս անգամ մենք կանդրադառնանք ԲՀԿ մեկ այլ գործարար և հարուստ պատգամավորի՝ Գյումրիի թիվ 34 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված Մարտուն Գրիգորյանի ունեցվածքին:

Նշենք, որ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներն արդեն էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքին ու եկամուտներին վերաբերող հայտարարագրեր, քանի որ դրա վերջնաժամկետը փետրվարի 15-ն է:

Եվ այսպես՝ Մ. Գրիգորյանն այս տարի հայտարարագրել է երեք անշարժ գույք և երկու շարժական գույք՝ հավանաբար մեքենաներ: Պատգամավորը որոշակի բաժնետոմսեր ունի նաև ինչ-որ ընկերությունում: Բայց ինչպես անշարժ ու շարժական գույքի, այնպես էլ այս բաժնետոմսերի դեպքում նույնպես թաքցրած է տեղեկատվությունը, թե դրանք ինչ են իրենցից ներկայացնում՝ բնակարա՞ն են, թե՞ արտադրական օբյեկտ, մեքենաներն ի՞նչ մակնիշի են, ի՞նչ արժեն և այլն: Ընդամենը քանակն է նշված:

Հետևաբար անհասկանալի է, թե որն է այդ հայտարարագրերը ներկայացնելու իմաստը, եթե դրանք հրապարակային չեն: Մինչդեռ իշխանություններն առիթը բաց չեն թողնում՝ հայտարարելու, որ բարձրաստիճան պաշտոնյաների գույքն ու եկամուտն ամբողջապես հայտարարագրվում են, այն հրապարակային է, և հասարակությունն ու լրատվամիջոցները կարող են ծանոթանալ դրանց:

Հայտարարագրերում բաց են հիմնականում դրամական միջոցներին վերաբերող տեղեկությունները: Մ. Գրիգորյանն այս բաժնում հայտարարագրել է 170 մլն դրամ և 20.000 դոլար: Մ. Գրիգորյանի կնոջ՝ Ազնիվ Գրիգորյանի հայտարարագրում նույնպես նշված է երեք անշարժ գույք և չորս օբյեկտներում որոշակի բաժնետոմսեր: Այս դեպքում նույնպես տեղեկատվությունը փակ է: Պատգամավորի կինը նույնպես չափազանց հարուստ է, դրամական միջոցների բաժնում հայտարարագրել է 132 մլն դրամ և 15.000 դոլար:

Պակաս հարուստ չեն նաև պատգամավորի ծնողները: Հայրը՝ Կամո Գրիգորյանը, հայտարարագրել է մեկ շարժական գույք, 138 մլն դրամ և 20.000 դոլար: Մայրը՝ Ջեմմա Գրիգորյանը, նույնպես ունի մեկ անշարժ գույք, չորս օբյեկտներում արժեթղթեր և ներդրումներ, որոնց չափը թաքցրած է, իսկ դրամական միջոցների բաժնում՝ 125 մլն դրամ և 20.000 դոլար:

Այսպիսով՝ Մ. Գրիգորյանն ու իր կինը հայտարարագրի միայն դրամական միջոցների բաժնում ունեն 302 մլն դրամ և 35.000 դոլար, իսկ պատգամավորի ծնողները՝ 163 մլն դրամ և 40.000 դոլար:

Հիշեցնենք նաև, որ Մ. Գրիգորյանը Գյումրիում համարվում է «գողական» աշխարհում կապեր, վերահսկողություն և հեղինակություն վայելող մարդ: Նրա անունը երբեմն կապվում է աղմկոտ իրադարձությունների՝ կրակոցների, սպանությունների ու վրեժխնդրությունների հետ: Համանման համբավ ունի նաև նրա հայրը: Հիշեցնենք նաև, որ անցած տարի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Գյումրի էր ժամանել, և Շիրակի մարզի քաղաքական դեմքերը նրա պատվին ճաշկերույթ էին կազմակերպել, այդ միջոցառմանը ներկա էր նաև Մ. Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում