Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. քննարկվում է Կառավարության ծրագրի նախագիծը:
Կառավարության ծրագիրը ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը նշեց, որ կառավարության ծրագրում չեն ընդգրկվել գյուղատնտեսական մի շարք ուղղություններ. «Մարդիկ հիմա մտածում են՝ շարունակե՞ն զբաղվել խաղողագործությամբ, մեղվապահությամբ, թե՞ զբաղվեն ոչ գյուղատնտեսական գործունեությամբ»:
Պատգամավորի խոսքով՝ ծրագրում ոչինչ գրված չէ օրգանական գյուղատնտեսության, բարձրարժեք, ոչ ավանդական գյուղմթերքների արտադրության մասին. «Ծրագրում նշված չէ նաև սահմանամերձ գյուղերում գյուղատնտեսության զարգացման մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































