Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

«Դ!եմ եմ»-ը դատապարտում է ՀԱԿ ակտիվիստների դեմ իրականացված սադրիչ գործողությունները

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ովքեր ցանկանում ու ձգտում են ապրել իրավական և ժողովրդավարական պետությունում, դատապարտում ենք 2014թ. փետրվարի 12-ին ՀԱԿ անդամների դեմ իրականացված սադրիչ և բռնության գործողությունները, ինչպես նաև լրագրող Անի Գևորգյանի հանդեպ կիրառված բռնությունը ՀՀ Ոստիկանության բաժանմունքում, այն էլ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի կողմից:

Որևէ քաղաքակիրթ հասարակությունում և ժողովրդավարական պետությունում չեն կարող և չպետք է հանդուրժելի լինեն այսօրինակ բռնությունները, որոնք թույլ են տրվում թե ոստիկանների, թե որոշ անհատների կողմից, հատկապես լրագրողի հանդեպ, ում մասնագիտական գործունեության խոչընդոտելն արգելվում է և դատապարտելի է: Այս կամ այն կերպ ուղղորդված որոշ անհատների բացահայտ անօրինական, կամայական ու սադրիչ գործողությունները ստորացնում են մարդու և քաղաքացու արժանապատվությունը. նրանք իրենց իրավունք են վերապահում սահմանափակել այլոց իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես՝ օրենքով թույլատրելի ձևերով հանրային իրազեկում իրականացնելը: Հավանաբար սա պայմանավորված է նրանով, որ երկրում տիրում է ամենաթողությունն ու անպատժելիության մթնոլորտը: Մենք՝ որպես քաղաքացիական հասարակության քաղաքակիրթ ներկայացուցիչներ, անհանդուրժող ենք ֆեոդալական բարքերի ու այդ արժեքները կրողների հանդեպ: Նմանատիպ արարքները որևէ արդարացում չեն կարող ունենալ ժողովրդավար ու իրավական երկրում և պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Ուստի, պահանջում ենք ՀՀ Ոստիկանությունից անհապաղ քայլեր ձեռնարկել քրեական պատասխանատվության ենթարկելու երեկ՝ փետրվարի 12-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՀ մի շարք քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները բացահայտ ոտնահարած անհատներին, իսկ լրագրող Անի Գևորգյանի հանդեպ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ անցկացնել ծառայողական քննություն՝ նրան իր զբաղեցրած պաշտոնից և ոստիկանական ծառայությունից հեռացնելու նպատակով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում