Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասում սպան վիրավորել է ծառայակցին:
Ինչպես հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը, լեյտենանտ Էմին Գումբատովը, խախտելով անվտանգության կանոնները, կրակել է հրազենային զենքից: Փամփուշտը դիպել է ավագ լեյտենանտ Սամիր Մամեդովին, ով հոսպիտալացվել է:
Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:
Միջադեպը տեղի է ունեցել Նախիջևանում տեղակայված զորամասում:










































